Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոռուպցիայի գործով դատը կսկսվի մարտի 17-ին՝ ազգային ընտրություններից ընդամենը երկու շաբաթ անց, հայտնում է AP-ը։

Նեթանյահուն մեղադրվում է կաշառակերության, խարդախության եւ վստահության չարաշահման մեջ մի շարք դեպքերում, երբ նա շքեղ նվերներ է ընդունել ընկեր-միլիարդատերերից եւ ծառայություններ է մատուցել ԶԼՄ-ներում ավելի դրական լուսաբանման համար։

Հակիրճ հայտարարությամբ դատարանը նշել է, որ Նեթանյահուն պետք է ներկա լինի առաջին լսումներին։

Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն մարտի 2-ին։ Սրանք արդեն երրորդ ընտրություններն էլ մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում։