ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ փետրվարի 18-ին, ընդունել է փրկարար ծառայողներին և հանդիսավոր կերպով հանձնել կոչումները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Նախարարը, շնորհավորելով փրկարար ծառայողներին, մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն, ինչպես նաև հորդորել աշխատանքի մեջ լինել ավելի զգոն և ուշադիր: