Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի Մհեր Մկրտչյան փողոցում բախվել են Suzuki մակնիշի 36 MQ 335 համարանիշի և Volkswagen Touareg մակնիշի 51 MR 051 համարանիշի ավտոմեքենաները: Այս ամսին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: