Եվրամիության Խորհուրդը վերանայել է իրավասությունների ցուցակը, որոնք չեն համագործակցում ԵՄ-ի հետ հարկման հարցերով:

ԵՄ-ը Հայաստանին բացառել է օֆշորային գոտու «մոխրագույն» ցուցակից: 15 այլ երկրների հետ Հայաստանին հաջողվել է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ՝ մինչեւ սահմանված ժամկետը հարկային կառավարման սկզբունքներին համապատասխանելու համար:

Միեւնույն ժամանակ, Կայմանյան կղզիները, Պալաուն, Պանաման եւ Սեյշելյան կղզիները ներառվել են հարկային իրավասություններին չհամապատասխանող ցուցակում, այսինքն՝ օֆշորային գոտու ցուցակում: Այդ իրավասությունները չեն իրականացրել հարկային բարեփոխումներ սահմանված ժամկետում: