Հայաստանի նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ  Արթուր Բաղդասարյանին և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նշենք, որ նախագահը այն ստորագրելու համար ունի եռօրյա ժամկետ։

Ավելի վաղ մամուլը գրել էր, ո բանակում մահացության դեպքերի ֆոնին որոշվել է՝ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը պաշտոնանկ կարվի:

Հիշեցնենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 16-ը ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 13 զոհ:

Դրանից հետո, փետրվարի 17-ին վարչապետի մոտ զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն էր տեղի ունեցել. «Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը: