Հաշվեքննիչ պալատն ուշադիր հետեւում է ՊԵԿ-ում պարգեւավճարներին: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական նիստի ժամանակ հայտարարեց Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետ Դավիթ Չիբուխչյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցերին:

Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվեց՝ որքանով են արադարցված ՊԵԿ-ում պարգեւավճարների չափերը, եւ արդյոք դրանք համապատասխանում են նրանց աշխատանքի ծավալին եւ որակին:

Չիբուխչյանը նշեց, որ այժմ ՊԵԿ-ում աշխատանք է տարվում ոչ միայն պարգեւավճարների, այլ նաեւ ծախսերի մասով: Նրա խոսքով՝ այդ բոլոր հարցերը կպարզվեն ստուգումների ավարտից հետո: «Հաշվեքննիչ պալատն արդեն ուսումնասիրել է 2017-2019 թվականներին ռիսկային հարկային ստուգումների ծրագրերը»,- ասաց պաշտոնյան:

Նշենք, որ պետական կառույցներում պարգեւավճարների թեման, որոնք հաճախ հասնում են միլիոնավոր դրամների, պարբերաբար քննադատության առարկա է դառնում: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ավելի վաղ հայտարարել է, որ ՊԵԿ աշխատակիցները պարգեւավճարներ միշտ ստացել են եւ կստանան: