ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմին։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի անունից խորին շնորհակալություն է հայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ընդունելու համար։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում զարգացումները։