ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 19-ին, կազմել է 478.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.06 դրամ (նվազել է 1.31 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 622.51 դրամ (աճել է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.53 դրամ (աճել է 0.02 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  275.22 դրամ, ոսկի՝ 24,465.11 դրամ, պլատին՝ 15,080.54 դրամ: