Նման հարցերը պետք է շուտ լուծել, չի կարելի ձգձգել. այդ նավակը շատ ճոճելուց շուռ է գալու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին:

«Ես իհարկե, շատ բան չեմ հասկանում այդ բնագավառից, ես այս երկրի քաղաքացին եմ եւ ուզում եմ, որ լուծումները լինեն հնարվորինս արդյունավետ, այդ թվում նաեւ բնապահպանական առումով: Բայց կա մի սահման, որը կարծում եմ՝ այս դեպքում անցել են: Ես շատ եմ գնում Զանգեեզուր, պապերս այնտեղից են, եւ կարող եմ պնդել, որ «Լիդիան»-ի տեխնոլոգիան, իր մոտեցումները նաեւ անվտանգության տեսանկյունից, շատ ավելի պաշտպանված է, քան այն ինչ ունենք այսօր Հայաստանում: Գնացեք մյուս հանքավայրերը տեսեք, խայտառակություն է տիրում: Չգիտես ինչու ոչ եք դրա մասին չի խոսում, ֆիքսվել են «Լիդիանի» վրա:

Այստեղ իշխանությունը պետք է վճռականություն դրսեւորի եւ վճիռներ կայացնի»,-ասաց Բագրատ Ասատրյանը: