ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Էր Ռիադ է ժամանում Մերձավոր Արեւելքում լարվածության մեծացման ֆոնին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Օրակարգի հարցերի թվում են՝ Իրանի հետ լարվածությունը, Մերձավոր Արեւելքի վերաբերյալ վարչակազմի խաղաղ ծրագիրը, Եմենի դեմ շարունակվող պատերազմը եւ մարդու իրավունքները:
Պոմպեոյի այցը տեղի է ունենում մի շրջանում, երբ երկու երկրները վերակառուցում են իրենց մոտեցումը տարածաշրջանային չկարգավորված խնդիրների եւ իրենց երկկողմ հարաբերությունների հանդեպ:
ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան վաղուց ի վեր մտահոգ են Իրանի միջուկային հավակնությունների եւ Մերձավոր Արեւելքում նրա ապակայունացնող գործունեության պատճառով: