Սիրիայի Իդլիբի շրջանի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունից հետո Իդլիբում թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող մասերում սկսվել են խրամատներ փորվել։

Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի՝ «Իդլիբում ռազմական գործողություն ամեն պահի կարող է սկսվել» արտահայտությունից հետո Իդլիբում  թուրքական զինտեխնիկան բերվում է մարտական պատրաստության եւ փորվում են խրամատներ։

Նշվում է, որ թուրքական ուժերին հրահանգված է դիմակայել սիրիական բանակի հավանական հարձակմանը եւ անցնել հակահարձակման։

Նշենք, որ Էրդողանը հայտնել էր, որ Իդլիբի հարցով ՌԴ–ի հետ համաձայնություն ձեռք չի բերվել եւ ամեն պահի կարող է ռազմական գործողություններ սկսվել։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակն էլ մեկնաբանել էր Էրդողանի խոսքերը՝ շեշտելով, որ դա կլինի ամենավատ սցենարը։