Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դժգոհ է Լիբիային զենքի մատակարարման էմբարգոյի խստացման հարցով ԵՄ որոշումից: Նա եվրոպական երկրներին մեղադրել է «տարածաշրջանում միջամտության համար», հաղորդում է AP-ը:

Ավելի վաղ այս շաբաթ ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները համաձայնել են ջանքեր գործադրել՝ ուղղված զենքի մատակարարման էմբարգոյի խստացմանը:

«Կցանկանայի հատուկ նշել, որ ԵՄ-ն իրավունք չունի որեւէ որոշում ընդունել Լիբիայի նկատմամբ: ԵՄ-ն փորձում է պատասխանատվություն ստանձնել եւ միջամտել տարածաշրջանի գործերին»,- ասել է Էրդողանը: