Ճապոնական Tone Mobile ընկերությունը ներկայացրել է Tone e20 սմարթֆոնը՝ յուրահատուկ Smartphone Protection նկարահանող խցիկով, որը թույլ չի տալիս օգտատերերին «մերկ» սելֆիներ անել, հայտնում է News.ru-ն։

Անկեղծ լուսանկարների ճանաչման համար պատասխանատու է արհեստական բանականության համակարգը, որը ստուգում է պատկերի «անտեղի» լինելը։ Նման լուսանկար հայտնաբերելու դեպքում օգտատիրոջը ուղարկվում է «Լուսանկարը պարունակում է անընդունելի բովանդակություն» հաղորդագրությունը, որից հետո այն ջնջվում է։

Սմարթֆոնը ստեղծողները ասել են, որ այդ գործառույթը ուղղված է նրան, որպեսզի երիտասարդ օգտատերերը պաշտպանված լինեն այնպիսի լուսանկարներ անելուց, որի համար հետո կարող են զղջալ։ Սարքը նաեւ կարելի է միացնել այլ մարդու սմարթֆոնի, որպեսզի ծնողին կամ խնամակալին զգուշացնեն, եթե նրանց երեխան անկեղծ լուսանկար անի։