Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը համագործակցության մասին համաձայնագիր է կնքել Space Adventures տիեզերական տուրիստական ընկերության հետ՝ 4 զբոսաշրջիկի «խորը տիեզերք» ուղարկելու համար: Թռիչքը կկայանա 2022 թվականից ոչ ուշ եւ կարժենա առնվազն 100 մլն դոլար:

Զբոսաշրջիկները թռիչք կկատարեն SpaceX Crew Dragon-ով, որը տիեզերք է դուրս բերում Falcon 9 հրթիռակիրը, հաղորդում է DW-ը:

Crew Dragon-ը մշակվել է ՄՏԿ տիեզերագնացների տեղափոխման համար, այդ պատճառով դրա ներսում հարմարավետությունը սահմանափակ է. բոլոր ուղեւորների համար նախատեսված է քնի եւ հիգիենայի համար 9 քմ ընդհանուր տարածք: Թռիչքից առաջ ապագա տիեզերական զբոսաշրջիկները պետք է անցնել կուրսեր ԱՄՆ-ում:

Երկրի մակերեսից մինչեւ 100 կմ բարձրությամբ տիեզերական ճամփորդություններ են մտադիր առաջարկել նաեւ բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic-ը եւ ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը: