4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգեւի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի եւ շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները: Այս մասին հայտնում են նախագահականի լրատվության ծառայությունից։

Զորամիավորման հրամանատարը ցավակցության եւ զորակցության խոսքեր է ուղղել փետրվարի 7-ին Սյունիքի մարզում ձնան սողանքի հետեւանքով մահացած զինծառայողների հարազատներին: