ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը Ջոզեֆ Մագուայրի փոխարեն կդառնա երկրի Ազգային հետախուզության տնօրենի նոր պաշտոնակատարը, փոխանցում է RT-ն: 

«Ուրախ եմ հայտարարել, որ Գերմանիայում մեր հարգարժան դեսպան Ռիչարդ Գրենելը դառնալու է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատարը»,- նշել է Թրամփն իր Twitter-յան էջում:

Նա նաեւ Մագուայրին շնորհակալություն է հայտնել այդ պաշտոնում աշխատանքի համար:

Մագուայրը ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պարտականությունները կատարում էր օգոստոսի 15-ից: