Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 12:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ինչպես նաեւ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Փրկարարները դեպքի վայրում  իրականացրել են տարհանման միջոցառումներ. 7 քաղաքացու տարհանել են:

Ըստ նախնական տվյալների՝ ջերմահարվել են շենքի 2-րդ եւ 3-րդ հարկերի պատուհանները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:11-ին, մարվել՝ 13:24-ին: