Երեւանում, այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել էին Lexus մակնիշի 35 PN 645 համարանիշի, Porsche Cayenne մակնիշի 01 AP 099 համարանիշի եւ BMW մակնիշի 36 MX 444 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan,com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Գրեթե 3 ավտոմեքենաներն էլ դարձել են ոչ շահագործելի. Porsche-ի առջեւի ձախ մասի, Lexus-ի հետեւի աջ մասի անվահեծանները կոտրվել են։