Ենթադրում եմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի սեւազգեստ մայրերի հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես հայտնեցի, որ սեւազգեստ մայրերն եմ կառավարության դիմաց, ասաց տեղյակ է։ Ենթադրում եմ՝ հանդիպում կլինի»,-նշեց նա։

Հարցին՝ այսօր կլինի՞ հանդիպումը, նա դժվարացավ պատասխանել․ «Չեմ կարծում։ Չեմ կարող ասել, այսօր դժվար»։

Մայրերի դիտարկմանը, որ գուցե պարոն Փաշինյանին շեղում են, ճիշտ չեն զեկուցում, Սիմոնյանն ասաց․ «Միշտ գոյություն ունի մեդալի հակառակ կողմը, միշտ կան հարցեր, որ մի կողմը չի ասում, մյուս կողմը տեղյակ չէ եւ այլն։ Տենց գործ չկա, քրեական գործ չկա, որ կառավարությունը, իշխանությունը որեւէ ձեւով կաղապարված է լուծում տալու՝ հնարավորության պարագայում։ Խնդիրը ժամկետի հետ է հաճախ կապված լինում, դատարանների որոշման վստահության հետ է խնդիր լինում, ամեն խնդիր սուբյեկտիվ է»։

Հարցին՝ այսօր հանրային քննարման անհրաժեշտություն րկա արդյոք, նա պատասխանեց․ «Ավելի հանրային եւ ավելի բաց ես չեմ պատկերացնում ու չեմ էլ տեսել Հայաստանում, սկսած կառավարության նիստերից եւ ավագանու նիստից ամեն ինչ փակ էր։ Հիմա էլ օրենքի առումով հնարավոր էր ամեն ինչ փակ անել։ Մենք էլ ամբողջ օրը դրսում են, շփվում ենք»։