Գնալով սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի քարոզարշավը կակտիվանա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Հարցին՝ հանրաքվեի քարոզարշավն արդեն սկսել է, բայց ակտիվ քայլերի չեն նկատվում, ի՞նչ է սպասվում, Սիմոնյանն ասաց․ «Ակտիվ քայլեր»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ երբվանից կլինեն ակտիվ քայլերը, նա պատասխանեց․ «Կտեսնեք,կտեսնեք ակտիվ քարոզարշավ, ակտիվ շփում մարդկանց հետ, գնալ Հայաստանի Հանրապետության բոլոր անկյունները, մարդկանց լսել, ասելիքը ասել և բացատրել, բայց ամենակարևորը՝ լսել ՀՀ քաղաքացուն»։

ԱԺ փոխնախագահն ասաց, որ վարչապետը մասնակցելու է քարոզարշավին, բայց դժվարացավ նշել՝ արձակուրդ կվերցնի, թե ոչ։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ աստիճանաբար կակտիվանա քարոզարշավը․

«Հաշվի առնելով, որ երկար է քարոզարշավը, չենք ուզում շատ մարդկանց ձանձրացնել, ընտրել ենք ամենաճիշտ մարտավարությունը, գնալով կշատանա և կակտիվանա քարոզարշավը։