Հնդկաստանի Տամիլնադ նահանգում Կանյակումարի շրջանում երկդեմք հորթը մտահոգել է տեղացիներին, հայտնում է Daily Star-ը:

Ֆերմեր Բասքարը խոստովանել է, որ ցնցված էր, երբ իր կովերից մեկը մուտանտ հորթ է ծնել: Նորածին ձագուկը ընդամենը մեկ շաբաթական է: Քանի որ հորթը երկու մռութ եւ երկու լեզու ունի, չի կարողանում մոր կաթն ինքնուրույն ուտել: Բասքարը ստիպված է ամեն օր նրան կերակրել շշով:

Արտառոց հորթն անմիջապես հռչակավոր է դարձել: Տեղացիները գալիս են Բասքարի ֆերմա՝ տեսնելու երկդեմք գազանիկին: Ֆերմերի խոսքով՝ ձագը եւ նրա մայրն իրենց լավ են զգում:

Հորթի մուտացիան կոչվում է պոլիցեֆալիա: Այն հանդիպում է սողունների, կաթնասունների եւ երբեմն մարդկանց մոտ: Եթե արգանդում երկու սաղմերը մինչեւ վերջ չեն առանձնանում, առանձնյակի մոտ զարգանում է երկու գլխուղեղ, բայց շնչառական եւ մարսողական միասնական համակարգեր, ինչպես նաեւ երկուսի համար մեկ մարմին: Մուտանտները, որպես կանոն, մահանում են ծնվելուց կարճ ժամանակ անց, բայց բացառություններ էլ են պատահում: