Google-ը թողարկել է Android 11 օպերացիոն համակարգի տարբերակը հավելվածների մշակողների համար, հաղորդում է 9to5google-ը:

Նշվում է, որ ընկերությունը հաղորդագրությունը սովորականից շուտ է տարածել՞

Android նոր տարբերակը կարելի է տեղադրել Pixel սերիայի սմարթֆոնների վրա՝ սկսած Pixel 2 եւ Pixel XL մոդելներից:

Գլխավոր նորարարություններից մեկը միկրոֆոնին, տեսախցիկին եւ գեոլոկացիային հասանելության տրամադրման հնարավորությունն է: Փոխվել է նաեւ կենսաչափական տվյալների աշխատանքը, մեծացել է տեղեկատվության փոխանցման եւ պահպանման անվտանգությունը:

Ստեղծողները նաեւ թարմացրել են հաղորդագրությունների փոխանակման ծառայությունն ու երկար սքրինշոթերի ստեղծման համակարգը: