Թուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանության կողմից ահաբեկչության կանխարգելմանը նվիրված սեմինարի ժամանակ սկանդալային զեկույց է ներկայացվել։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Իզմիրի ոստիկանության կողմից կազմակերպված սեմինարի ժամանակ ահաբեկչությանը նպաստող հանգամանքների շարքը բողոքի ալիք է բարձրացրել։

Սեմինարի կազմակերպիչների ներկայացրած զեկույցում կենդանասերները եւ շրջակա միջավայրի նկատմամբ սրտացավ անձիք ահաբեկիչ դառնալու հակվածություն ունեն։