Իրավապաշտպաններն այսօր՝ փետրվարի 20-ին, ավարտեցին կառավարության դիմաց իրենց բողոքի ակցիան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Այս պահին ակցիան ավարտում ենք, որովհետեւ որոշակի տարաձայնություններ եղան, բայց կարծում եմ՝ մենք շարունակելու ենք, մենք հիմա խմբով կքննարկենք հաջորդ քայլը որն է լինելու։ Այն, որ վստահաբար ամեն հինգշաբթի գալու եմ եւ կանգնեմ սեւազգեստ մայրերի կողքը, ծնողների ոկղքը կանգնելու, իմ աջակցությունը ցույց տալու, այս գործերը նախ բացահայտվեն։

Մեր պահանջն է շարունակում մնալ վարչապետի եւ ուժային կառույցների հետ միաժամանակ հանդիպումը»,-նշեց նա։

Նշենք, որ իրավապտպանները հավաքվել էին կառավարության դիմաց եւ պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ուժային կառույցների ղեկավարների հետ՝ բանակում տեղի ունեցող սպանությունների/ինքնասպանությունների վերաբերյալ նրանց հարցեր ուղղելու եւ պատասխաններ ստանալու նպատակով։