Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 81 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 31, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության` 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, յուրացման կամ վատնման ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, անձի առեւանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, մարդկանց առեւտրի կամ սեռական շահագործման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, սպանության սպառնալիքի, դատական ակտը չկատարելու, թմրանյութի իրացման, ալիմենտ վճարելուց խուսափելու, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթղթի կեղծիքի եւ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի եւ բնակարանային գողությունների 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: