Արկտիկայի դժվարամատչելի լճերի ուսումնասիրման արշավը, որն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության գիտնականների կողմից, թույլ է տվել հայտնաբերել մի քանի տասնյակ ձկնատեսակներ, որոնք նկարագրված չեն գիտական գրականության մեջ։ Գիտության համար նոր ձկները, ինչպես հստակեցրել է Գրիգորի Մարկեւիչը՝ Կրոնոցկու պետական արգելոցից, հայտնվել են մոտ երկու հարյուր հազար տարի առաջ, հայտնում է Planet-today-ը։

Գրիգորի Մարկեւիչը, ելույթ ունենալով Ռուսական աշխարհագրական հանրության Պետերբուրգի բաժանմունքում, պատմել է Չուկոտկայի, Կորյակիայի եւ Կամչատկայի արկտիկական լճերի հետազոտման հետեւանքների մասին։ Գիտնականը նշել է, որ ռուսական Արկտիկայի դժվարամատչելի լճերում բնակվում են բազմաթիվ չուսումնասիրված ձկներ, որոնց ապագայի գիտնականները կբացահայտեն։

«Էքսպեդիցիայի ժամանակ մենք հայտնաբերեցինք ձկների ավելի քան տասը նոր տեսակներ, որոնցից որոշները հայտնվել են մոտ 200 հազար տարի առաջ։ Դրանցից են, մասնավորապես, ռելիկտային սիգը, որ արկտիկական լճերում բնակություն է հաստատել դեռեւս վերջին սառցե դարաշրջանից առաջ»,- հայտարարել է գիտնականը։

Ուսումնասիրելով Արկտիկայի լճերը՝ հետազոտողները հաղթահարել են 8000 կմ՝ էքստրմալ տրանսպորտային պայմաններում։ Հենց դժվարամատչելիության գործոնի պատճառով լճերից շատերը առաջին անգամ են ուսումնասիրվել։ «Խոսքը մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր տարածքում տեղակայված մի քանի տասնյակ լճերի մասին է»,-ասում է Մարկեւիչը։