Փետրվարի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի ծառայողները Գյումրիի Շիրազի փողոցում սրճեփ ապարատի մոտ նկատել են երկու տղամարդու, որոնք տեսնելով ոստիկաններին՝ դիմել են փախուստի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ այդ անձինք հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել Կումայրիի բաժին, որտեղ խոստովանել են, որ սրճեփ սարքը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելու միջոցով փորձել են գողանալ գանձանակը, սակայն նկատելով ոստիկաններին՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: