Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ Մյունխենում կայացած միջոցառման ձեւաչափն անիմաստ էր՝ հաշվի առնելով այն, որ նման հանդիպումներ չեն անցկացվել նույնիսկ այն ժամանակ, երբ միջազգային կառույցները մեծ ազդեցություն են ունեցել հակամարտության վրա, քան այսօր: Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նա նկատեց, որ այդ հանդիպման օրակարգը պետք է կենտրանացած լիներ երկու հարցի վրա՝ անվտանգություն եւ մարդու իրավունքներ: «Կարելի էր ուշադրությունը կենտրոնացնել առկա պայմաններում որոշակի համագործակցություն ապահովելու վրա: Պատմական էքսկուրսը, ըստ էության, անիմաստ էր, քանի որ կողմերը ներկայացրեցին դրվագներ ոչ ձեռնտու տեսանկյունից, ինչը խոսում է նրա մասին, որ երկու առաջնորդների միջեւ բանավեճը թիրախավորում էր երկու երկրների ներքին լսարանները: Հայկական կողմի համար դա կարեւոր էր՝ հաշվի առնելով կայանալիք հանրաքվեն, իսկ Ալիեւի համար կարեւոր էր իր երկրում հետընտրական շրջանի հետ կապված լարվածությունը թուլացնելու եւ իր դիրքերը ամրապնդելու համար»,- պարզաբանեց Նավասարդյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի վարչապետը կարող էր ավարտել պատմական հատվածը Տիգրան Մեծի թեմայով եւ այլեւս դրան չանդրադառնալ: «Փաշինյանից եւ Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչներից այդպես էլ չգտեսանք ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի տարրական ընթերցում, ինչը մեկընդմիշտ կփակեր այդ հարցով ադրբեջանական մանիպուլյացիաների «թթվածինը»: Հենց նման ձեւաչափը տեղին կլիներ»,- եզրափակեց Բորիս Նավասարդյանը: