Հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները՝ IDBank-ը որոշում է կայացրել աշխատել ավելի երկար։

Բանկի գործառնական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով IDBank-ը երկարաձգել է գրեթե բոլոր մասնաճյուղերի աշխատանքային ժամերը․ «Շարունակելով թվայնացման գործընթացը, մենք մշտապես զարգացնում եւ կատարելագործում ենք մասնաճյուղային ցանցը։ Հաշվի առնելով ներկայիս կյանքի ռիթմն ու հաճախորդների աճող պահանջները՝ մենք մասնաճյուղերի վերազինմանը զուգահեռ մենք ստեղծում ենք նաեւ սպասարկման առավել հարմար պայմաններ․ այդ է պատճառը, որ մեր գրեթե բոլոր (առայժմ բացառություն են կազմում միայն Էջմիածնի եւ Աբովյանի մասնաճյուղերը) մասնաճյուղերը այսուհետ կաշխատեն մինչեւ 20։00, իսկ նոր՝ Հյուսիսային 6 հասցեում բացված Ֆլագմանյան «Կենտրոն» մասնաճյուղը կաշխատի մինչեւ 22։00։ Նշված մասնաճյուղերը կաշխատեն նաեւ շաբաթ օրերին ժամը 10։00-16։00», - նշել է Արման Ասատրյանը։

Ծառայությունների ցանկին, որոնք կարելի է ստանալ երեկոյան ժամերին եւ շաբաթ օրերին՝ ծանոթացեք այստեղ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ