Գեղարքունիքի մարզում  983 ընտանիք է զրկվել «Փարոս» համակարգից նպաստ ստանալուց։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մարզում վերականգնվել է արդարությունը, «Ջիպեր» և դղյակներ ունեցող մարդիկ զրկվել են «Փարոս» ստանալուց, որը բերում է նրան, որ պետությունն իր գումարները խնայում է և 39 ընտանիքի տրամադրել ենք խոշոր եղջերավոր անասուններ և գումար, որ նրանք զբաղվեն անասնապահությամբ՝ չկորցնելով նպաստ ստանալու հնարավորությունը։ 983 ընտանիք է զրկվել «Փարոս» ստանալուց, դրանցից քանիսը «Ջիպ» ունի, չեմ կարող ասել»,-նշեց նա։

Սանոսյանի խոսքով՝ մարզն ունի 12 հազար նպաստառու ընտանիք։