Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 15:18-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը միակողմանի երթեւեկելի է:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին եւ Քաջարան քաղաքում, Կոտայքի մարզում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզում եւ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն:

«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: