Չնայած հնարավոր հեղաշրջման առաջարկների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ քննադատությանը, այդ հարցը դեռ լայնորեն քննարկվում է ինչպես իշխող կուսակցությունում, այնպես էլ ընդդիմությունում, գրում է Hürriyet-ի սյունյակագիր Աբդուլքադիր Սելվին:

«Հեղաշրջման մասին խոսակցությունները նոր արշավ է: Ոչ ոք չպետք է հայտնվի այդ ծուղակում, դա պետական դավաճանություն է»,- ասել է Էրդողանը:

«Երեկ ես խորհրդարանում էի: Չնայած նախագահ Էրդողանի կոշտ դիրքորոշմանը՝ քննարկումները շարունակվում են: Քաղաքական գործիչները փորձում են հասկանալ, թե ինչ է կանգնած այդ խոսակցությունների հետեւում եւ ինչի են հասնում նրանք, ովքեր սկսել են այդ խոսակցությունները»,- ասել է Սելվին: