Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Իդլիբի ուղղությամբ ավիահարվածի հետեւանքով 2 զինվորական է զոհվել: Նման պնդմամբ հանդես է եկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր զինվորական ստորաբաժանումները, որոնք գտնվում են Իդլիբում հրադադարի ռեժիմի ապահովման համար, օդային հարվածի են ենթարկվել, ինչի հետեւանքով զոհվել են մեր երկու զինվորականները, եւս 5-ը վիրավոր է: Վերջին տվյալներով՝ սպանվել է Ասադի ռեժիմի ավելի քան 50 գրոհային, ոչնչացվել է 5 տանկ, մարտական հետեւակի մեքենա, 2 պիկապ եւ մեկ ինքնագնաց հրետանային սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի ՊՆ-ն չի նշել, թե ով է պատասխան հարվածներ հասցրել սիրիացի զինվորականների դիրքերի ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սիրիական բանակին հաջողվել է հակահարված հասցնել:

Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման հարցով կենտրոնի հայտարարության մեջ ասվում է. «Բանդաներին սիրիական տարածք չթույլատրելու համար սիրիական հրամանատարության խնդրանքով ՌԴ ՌՏՈՒ Սու-24 ինքնաթիռներն Իդլիբի ապաէսկալացիայի գոտում ահաբեկիչների ուղղությամբ հարված են հասցրել: Դա սիրիական զորքերի թույլ է տվել հաջողությամբ հետ մղել բոլոր գրոհները: Նրանք մեկ տանկ, 6 հետեւակի մարտական մեքենա եւ 5 պիկապ են ոչնչացրել»:

Նշվել է, որ սիրիական բանակը ՌԴ ՌՏՈՒ ինքնաթիռների աջակցությամբ հաջողությամբ հակահարված է հասցրել: