Փետրվարի 20-ին Samsung սմարթֆոնների սեփականատերերին տարօրինակ հաղորդագրությունների առաքումը տեղի է ունեցել թեսթային աշխատանքների ընթացքում սխալի հետեւանքով, ասվում է Twitter-ում ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Այդ ծանուցումը պատահաբար առաքվել է ընկերության ներքին թեսթավորման հետեւանքով եւ ոչ մի կերպ չի վնասել սարքերին»,- նշվում է հաղորդագրության մեջ, հայտնում է RNS-ը։ Ընկերությունը նաեւ խոստացել է թույլ չտալ նման միջադեպեր ապագայում։

Ավելի վաղ կորեական Samsung ընկերության սարքերի սեփականատերերը ստացել էին տարօրինակ հաղորդագրություններ՝ կապված Find My Mobile գործառույթի աշխատանքի հետ, որը նախատեսված է կորցրած սարքը որոնելու համար, հայտնում է BBC News-ը։

Հաղորդագրությունն իր մեջ չի ներառել որեւէ իմաստալից տեքստ՝ միայն երկու միավոր։ Ընդգծվում է, որ դրանք առնչվել են կորեական ընկերության նորագույն սարքերի սեփականատերերին, ինչպիսին է վերջերս ներկայացված Galaxy Z Flip-ը։