Հայաստանի ԱԻՆ-ում փետրվարի 20-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 00։15-ին։ Պարզվել է, որ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (24 քմ) եւ ներսում 300 կգ աղացած գարի, 500 կգ հացահատիկ։