Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 20-ին, ժամը 23:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Այվազովսկու փողոցի տներից մեկի ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է նշված հասցեով:

Ժամը 23:26-ին հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը, 23:38-ին՝ մարել:

Այրվել են ավտոտնակում գտնվող «Audi» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը՝ մասամբ և դիմային հատվածը: