Հնդկաստանում վագրը սպանել է ընձառյուծին, հաղորդում է Lenta-ն՝ The Statesman-ի վրա հղումով:

Նախօրեին Ռաջաջի ազգային պարկում 2 գիշատիչ «մարտի են բռնվել» տարածքի համար: Արդյունքում հաղթել է վագրը, որից հետո կերել է թշնամուն:

Ազգային պարկի աշխատակիցները հայտնաբերել են ընձառյուծի լեշը, իսկ դրա տեսակը սահմանել են տեղում:

«Այո, վագրը սպանել է ընձառյուծին: Մենք լեշը կթաղենք եւ մահվան իրական պատճառը կհրապարակենք պաշտոնական զեկույցում»,- ինֆորմացիան հաստատել է անտառապետ Անիլ Պայնուլին:

Սպանված գիշատիչը հայտնաբերվել է Կոդիա Մալլա գյուղի բնակիչների կողմից: Նրանք տեղեկությունը փոխանցել են անտառապահությանը, որտեղից էլ դեպքի վայր պարեկություն է ուղարկվել: