Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը եւ եւ Թուրքիան օգտվել են հրադադարից Լիբիայում` Սիրիայից վարձկաններին տեղափոխելու համար,  «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Մարշալ Խալիֆա Հաֆթարը:

«Թուրքիայի եւ Սարաջի կառավարությունների կողմից ժամանակավոր զինադադարն օգտագործվում է մեծ թվով սիրիացի վարձկանների, թուրք զինվորների, ահաբեկիչների եւ զենքի` ծովով եւ օդով դեպի Տրիպոլի տեղափոխելու համար: Սա հրադադարի խախտում է: Մենք իրավունք ենք վերապահում արձագանքել այս խախտումներին»,- ասել է Հաֆթարը:

Նա հայտարարել է Լիբիայից սիրիացի վարձկանների դուրսբերման եւ Թուրքիայից զենքի մատակարարման դադարեցման դեպքում ռազմական գործողությունները կանգնեցնելու պատրաստակամության մասին: «Հրադադարը մի շարք պայմանների կատարման արդյունք է... սիրիացի եւ թուրք վարձկանների դուրսբերում, թուրքական զինուժի կողմից դեպի Տրիպոլի զենքի տեղափոխում, ահաբեկչական խմբավորումների վերացում (Տրիպոլիում)»,- ասել է Հալիֆա Հաֆթարը:

«Անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ-ն կատարի իր դերը սիրիացի եւ թուրք ահաբեկչական վարձկաններին զենքի մատակարարման վերահսկման գործում, որոնք Թուրքիայի տարածքով բերվել են Տրիպոլի: Մենք աջակցում ենք եվրոպական ծովային պարեկների առկայությանը, որոնք թույլ չեն տա Թուրքիային շարունակել զենք մատակարարել եւ վարձկաններ տեղափոխել Տրիպոլի»,- ասաց Հաֆթարը: