Մեքսիկացի հզոր նարկոբարոնի որդուն արտահանձնել են ԱՄՆ-ին, որտեղ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել թմրանյութերի առեւտրի համար, հաղորդում է AFP-ը:

Ռուբեն Օսեգերա Գոնսալեսը՝ առավել հայտնի որպես «Էլ Մենչիտո», արտահանձնվել է թրմանյութերի մաքսանենգության նպատակով դավադրության մեղադրանքով:

ԱՄՆ-ում ծնված Օսեգերա Գոնսալեսը «Հալիսկո» ազդեցիկ նարկոկարտելի ղեկավար Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի որդին է:

Դատարանը մերժել է իր արտահանձնման դեմ Ռուբեն Օսեգերա Գոնսալեսի միջնորդությունը, ԱՄՆ-ում նրան կդատեն դաշնային դատարանում:

Նա ձերբակալվել եւ 4 անգամ ազատ է արձակվել 2014 թվականի հունվարից 2015 թվականի օգոստոսը, երբ վերջապես կալանավորվել է մեղադրանքով, որ համարվում է համար երկուսը «նոր սերնդի Հալիսկո» կարտելում:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարտելը համարում է աշխարհում 5 ամենավտանգավոր հանցավոր կազմակերպություններից մեկը որը պատասխանատու է ԱՄՆ-ում կոկաինի, մետամֆետամինի եւ ֆենտանիլային հերոինի անօրինական շրջանառության, ինչպես նաեւ բռնության բազմաթիվ գործողությունների համար: