«Հանրային քաղաքականության հետազոտության ազգային կենտրոնի» անցկացրած մոնիթորինգի ընթացքում գրանցվել է ոչ մրցակցային պետական գնումների թվի աճ: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ ասաց «Հանրային քաղաքականության հետազոտության ազգային կենտրոնի» տնօրեն Արմենուհի Բուռնազյանը:

Նշելով, որ մեկ անձի կողմից կատարվող գնումներ են ռիսկեր են պարունակում, Բուռնազյանն առաջարկեց 10 մլն դրամը գերազանցող գնումների համար հանրային քննարկումներ կատարել եւ այդ նպատակով հարթակ ստեղծել, որտեղ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց առաջարկները կանեն: