Երկրորդ արեւմտյան շրջանային ռազմական դատարանը Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոյին դատապարտել է վեցը տարվա ազատազրկման` ԶԼՄ-ների միջոցով Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների կոչեր անելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դատախազը քաղաքական գործչի համար ինը տարվա ազատազրկում էր պահանջել, իսկ պաշտպանությունը պնդու էր արդարացման մասին: Քրեական գործը քննվել է երեք նիստով եւ հեռակա կարգով. ամբաստանյալը Ուկրաինայում չէ, իսկ ուկրաինական օրենքներն ու միջազգային իրավունքը թույլ չեն տալիս արտահանձնել նրան: Ուկրաինացի քաղաքական գործիչը մեղադրվում էր 2014 եւ 2017 թվականներին արված երկու արտահայտության համար, երկուսն էլ` հեռուստատեսությամբ: 

Մեկում նա միտք էր հայտնել, որ ռուսները պետք է կորուստներ կրեն, ինչպես` ուկրաինացիները Դոնբասում, և կոչ էր արել ռազմական տեխնիկայով վերացնել ռուսական գնացքները, երկրորդում` պայթեցնել ավտոմեքենաները: Ինքը` Գրիցենկոն, իրեն մեղավոր չի համարում: