ԱՄՆ-ի եւ աֆղանական թալիբների միջեւ համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 29-ին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Reuters-ը:

Միացյալ Նահանգներն ու թալիբները բանակցություններ են վարում` Աֆղանստանում հակամարտությանը վերջ տալու եւ տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունը նվազեցնելու նպատակով  քաղաքական կարգավորմանը նպաստելու համար, նշվում է Պոմպեոյի տարածած հայտարարության մեջ:

Թալիբները, աֆղանական եւ ամերիկյան ուժերը պայմանավորվածություն են ձեռք բերել մեկշաբաթյա «բռնության կրճատման» շուրջ: «Այս փոխըմբռնման հաջողությամբ իրականացումից հետո ակնկալվում է, որ ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ համաձայնագրի ստորագրումը առաջ կընթանա»,- ասել է Պոմպեոն: