ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արթուր Շատվորյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արթուր Շատվորյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: