Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 74 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, խարդախության` 14, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, յուրացման կամ վատնման՝ 5, ծեծի՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 2, անձի առեւանգման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխայի փոխելու 1-ական դեպք։

Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: