Առանց Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցող բռնությունների դադարեցման Թուրքիան չի հեռացնի զորքերը Իդլիբի էսկալացիոն գոտուց, Ստամբուլում լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն:

Էրդեղանի խոսքով` Իդլիբը լինելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր Թուրքիայի ժամանակով 18: 00-ին կայանալիք հեռախոսազրույցի հիմնական թեման, ասել է Էրդողանը:

Ըստ Թուրքիայի նախագահի` «Իդլիբում այժմ տեղի ունեցող իրադարձությունները կարելի է պատերազմ անվանել»: Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի կողմից պատասխան կրակի հետեւանքով 150 սիրիացի զինվոր է սպանվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: