Փետրվարի 18-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում, խուզարկություն իրականացրին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի 28-ամյա մի բնակչի տանն ու օժանդակ կառույցներում:

Ննջասենյակի խուզարկությամբ կանեփի սերմեր հայտնաբերվեցին, նկուղից` յուրահատուկ հոտով չորացված մանրացված կանեփանման զանգված, իրավապահները նման զանգվածներ հայտնաբերեցին նաև բակում` պատնեշի քարերի արանքից:

Ըստ 28-ամյա բնակչի` հայտնաբերվածը կանեփ է, քաղել է անցյալ տարի աշնանը իրենց տան հետնամասի ձորակից, պահել իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: