Փետրվարի 18-ից 20-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:

Ստուգվել են ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանն ու գործողությունները մարտական պատրաստականության բերման ժամանակ: Զորամիավորման հրամանատարությունը հետեւել է պարապմունքների ընթացքին եւ տվել անհրաժեշտ ցուցումներ: