2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման եւ պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55  վարույթ է հարուցել: Քանակական առումով ամենաշատ վարույթներ հարուցվել են  Ոստիկանության եւ Քննչական  ծառայություն իրականացնող  պաշտոնատար անձանց նկատմամբ` համապատասխանաբար թվով 18 եւ 15 վարույթ:

Պետական եկամուտների կոմիտեի  պաշտոնատար անձանց նկատմամբ  հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ`  4 վարույթ, Քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ` 3,  Քաղաքացիական ծառայություն իրականացնողների տկատմամբ` 3,  Պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ  2  եւ մեկական վարույթներ   Հարկադիր կատարման ծառայողի, համայնքային ծառայողի, դատավորի, դեսպանի եւ զինծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ:

Հանձնաժողովը վարույթների մասին ծանուցել է բոլոր այն անձանց, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել` առաջարկելով համապատասխան ժամկետներում ներկայացնել հայտարարագրերը: