Փողերի լվացման դեմ պայքարի խումբը (Financial Action Task Force, FATF) Իրանը ներառել է պետությունների սեւ ցուցակում, որոնք չեն պատասխանում միջազգային չափանիշներին՝ կապված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ, հաղորդում է Reuters-ը:

Ընդ որում, նշվում է, որ FATF մասնակից երկրները հնարավորություն ունեն որոշումներ կիրառել Իրանի նկատմամբ՝ անկախ կազմակերպության խորհուրդներից:

The Wall Street Journal թերթն ավելի վաղ տեղեկացրել է, որ տվյալ որոշման հետ կապված կազմակերպությունը սահմանափակումներ կմտցնի Իրանի ձեռնարկատերերի հետ ֆինանսական հարաբերությունների համար, կխստացնի հսկողությունը ֆինանսական գործողությունների նկատմամբ, ինչպես նաեւ իրանական բանկերին կարգելի իր բաժանմունքները բացել այլ երկրներում: Կազմակերպության մասնակից երկրներին եւս կարգելվի ներկայացուցչություններ բացել Իրանում: