2000-ական քաղաքական պայքարներից մնացել է որպես մեր պայքարի ընկերներից մեկը, ով ամենուր էր, եթե պետք էր աջակցություն կամ մտավորականի խոսք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթացող Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Նա մեծ ժառանգություն է թողել։ Այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան 2018 թվականին, ըստ էության, իր պայքարի եւ իր քաղաքացիական դիրքորոշման արդյունք էին, որովհետեւ մենք նրան տեսել ենք որպես իրական մտավորական քաղաքացի։ Նրա խոսքը շատ կարեւոր էր։ Նա տարբեր հասարակական իրադարձությունների ժամանակ կարող էր խոսք ասել եւ իր խոսքը նոր իրադարձությունների առիթ դառնար եւ իրավիճակ փոխեր։ Մենք կորցրինք մեր լավագույն քաղաքացիներից մեկին»,- ասաց նախարարը։

Հոգեհանգստին ներկա էր նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը մեծ կորուստ համարեց Երվանդ Մանարյանի մահը. «Մեծ կորուստ է ոչ միայն մեծ արվեստագետի, ում հիշելիս ջերմ հիշողություններ ես ապրում, այլեւ քաղաքացու, ով միշտ եղել է բոլոր քաղաքացիների կողքին։ Երբեք չի խորշել իր կարծիքը հայտնել որեւէ հարթակում, միեւնույն ժամանակ մնալով իր ոլորտի նվիրյալ»։

Նշենք, որ հոգեհանգստին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կառավարության եւ ԱԺ անդամներ, մտավորականներ, մշակութային գործիչներ եւ ժողովրդական արտիստի երկրպագուներ։

Հիշեցնենք, որ Մանարյանը մահացել է փետրվարի 20-ին՝ 95 տարեկան հասակում։